News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումը կնպաստի ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին ֆրանսիացի նախագահը հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեի հետ ունեցած հանդիպման ավարտին։

Աթամբաեւի եւ Օլանդի միջեւ բանակցություններն ընթացել էին մարտի 25-ի երեկոյան Փարիզում։ Նշենք, որ ղրղըզ առաջնորդը աշխատանքային այցով շրջագայում է Եվրոպայում։

«Մենք երկար քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, քննարկել ենք նաեւ իրավիճակն Ուկրաինայում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայում խաղաղությունը իրատեսական լինի, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ հարաբերությունների զարգացման համար։ Ցանկանում ենք, որ մի շարք հարցեր դրական լուծումներ ստանան, դրանց թվում՝ Ուկրաինայի խնդիրը»,-ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է նախագահ Օլանդը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իր հերթին Աթամբաեւը նշել է, որ երկու երկրների նախագահները քննարկել են Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամակցելու հարցը։ Քննարկման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Օլանդը նշել է, որ Ղրղզստանը  Մաքսային միությանն անդամակցելուց հետո  ավելի շատ հնարավորություններ կունենա ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ