News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին եւ ներկա վարչապետներն այսօր՝ մարտի 26-ին, կհանդիպեն: NEWS.am-ի այս տեղեկությունը մեր հետ զրույցում հաստատեց  վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ Հայաստանը ունեցել է 13 վարչապետ: Նրանք են՝ Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ հիմա Հովիկ Աբրահամյանը:

Ըստ էությանը, հանդիպման պոտենցիալ մասնակիցներից չորսը՝ Արմեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Տիգրան Սարգսյանը Հայաստանում չեն եւ չեն մասնակցի հանդիպմանը, իսկ Անդրանիկ Մարգարյանը եւ Վազգեն Սարգսյանը մահացած են, սպարապետի եղբայր՝ Արամ Սարգսյանը թերեւս չի մասնակցի այդ հանդիպմանը: Հավանաբար, այսօր երեկոյան կհանդիպեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը եւ Հովիկ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ