News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Christie's հանրահայտ աճուրդի տունը մտադիր է աճուրդի հանել Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը։ Աշխատանքը գնահատվում է 140 մլն դոլար։

Նշենք, որ եթե նկարը գտնի իր գնորդին, այն կդառնա պատմության մեջ ամենաթանկ արվեստի գործը, գրում է Informing-ը։

Աճուրդը կկայանա մայիսի 11-ին։ Սույն նկարը 1997թ. արդեն դրվել էր աճուրդի։ Այն վաճառքի էր հանվել Հանց ամուսինների հավաքածուի աճուրդի ժամանակ։ Ամուսինները գնել էին կտավը հենց Պիկասոյից 1956թ։

Նկարը պատկերում է մի խումբ կուրտիզանուհիների։ Նկարիչը պատկերել է 15 տարբերակ՝ նրանցից յուրաքանչյուրը նշելով այբուբենի հերթական տառով՝ հերթով մինչեւ Օ տառը։ Աճուրդի հանված նկարը Օ տարբերակն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ