News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 22 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 19-ամյա Էդգար Զ.-ին եւ 24-ամյա Սամվել Վ.-ին` իր «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ Էդգար Զ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ առջեւի աջ նստելատեղին թափանցիկ պոլիԷթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող զանգված եւ չօգտագործված կաթոցիչ:

Էդգար Զ.-ն բացատրություն է տվել, որ հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը 15.000 դրամով Սամվել Վ.-ի հետ ձեռք են բերել ոմն Տիգրանից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրանի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ