Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 36-ամյա Ալիկ Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի վերջին Վիլնյուսի փողոցի հարեւանությամբ գտնվող իր տնակում հյուրընկալելով 43-ամյա Ալբերտ Հ.-ին` գողացել է նրա բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն: