Մարտի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել Արսեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. մայիսի 25-ից Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Լեհաստանի քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասի /մտավոր սեփականության իրավունքի խախտում/ հատկանիշներով: