News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շվեդական Կալմարի խորհուրդը փղերին արգելել է զբոսնել քաղաքի կենտրոնում: Ըստ Local.se-ի, սովորաբար Շվեդիան փղերի հետ չի ասոցացվում, սակայն այդ երկրի քաղաքներից մեկը որոշել է, որ ավելի լավ է անվտանգության մեջ լինել, քան հետո ափսոսալ:

Իրականում խոսքը Կալմար ժամանող կրկեսային խմբերի համար սահմանված կանոնների խստացման մասին է: Ընդ որում, արգելքը վերաբերում է ոչ միայն փղերին, այլ կրկեսային բոլոր կենդանիներին:

Gazeta-ի փոխանցմամբ, 2014 թվականին Կալմարում հյուրախաղերի ժամանակ կրկեսի ձին փախել էր՝ փորձելով «գրավել» տեղի երկու ձիերի: Տեղական խորհրդում ընդգծել են, որ արգելքը հավանության են արժանացրել ո՛չ միայն այդ միջադեպի պատճառով:

«Որոշակի մշակութային բախում գոյություն ուներ կրկեսային եւ քաղաքային աշխարհի միջեւ»,- հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Ինգեմար Էյնարսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ