ՀԱԿ-ի պատգամավորները պրոֆեսիոնալ չեն քաղաքականության մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ խմբակցության որոշ պատգամավորներ այսօր ԱԺ են եկել ոչ թե տնտեսական հարցեր, ՏՄՊՊՀ 2015-ի ծրագիրը քննարկելու, այլ որպեսզի խոսեն անձանցից:
«Ու դրանից հետո դուք ՏՄՊՊՀ ղեկավարին անվանում եք ոչ պրոֆեսիոնալ: Իրականում դուք եք ոչ պրոֆեսիոնալ: Ես բաց հայտարարում եմ այդ մասին այս ամբիոնից»,-հայտարարել է Բաղդասարյանը: