News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սորբոնի մեծ ամֆիթատրոնում հանդիսավորապես բացվել է «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում Մեծ պատերազմի տարիներին. հետազոտությունների 100 տարի» միջազգային գիտաժողովը՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանավորությամբ։

Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, եռօրյա միջոցառմանը մասնակցելու են 70 գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Ֆրանսիայի ազգային կրթության եւ գիտության նախարար Նաջաթ Վալլո-Բելքասեմը ելույթ է ունեցել՝ բացելով գիտաժողովը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նա նշել է, թե «աղբյուրների, կենդանի մնացածների վկայությունների եւ փաստաթղթերի մանրազննին ուսումնասիրությունը թույլ տվեց պարզել իականությունը, որն այլեւս կասկածներ չի հարուցում գիտական հանրության շրջանում»։ «Դա նույնպես Ֆրանսիային մղեց գիտակցման, որ ժխտումն անթույլատրելի է, քանի որ իրավունքն այն է, ինչ պաշտպանում է բոլոր տեսակի մանիպուլյացիաներից»։

Ընդգծելով, որ հայ մտավորության ներկայացուցիչները համառորեն պայքարել են ճշմարտության համար՝ իրենց ստեղծագործությունների եւ գրքերի միջոցով, նախարարը շնորհակալություն է հայտնել նաեւ թուրք մտավորականներին՝ հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուին, փաստաբան Ֆեթհիե Չեթինին եւ քաղաքագետ Բուշրա Էրսանլիին։

Նախարարը նաեւ նշել է, թե ուղեկցելու է նախագահ Օլանդին Երեւան այցի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ