News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպել է «Մեկ դար տեւող ցեղասպանություն: Բաքվի սեւ հունվարը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Ֆիլմի ցուցադրումից առաջ տեղի է ունեցել ընդունելություն:

ԱՄՆ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը բացման իր խոսքում համառոտ ներկայացրել է ֆիլմի նպատակը, Բաքվի հայ համայնքի պատմությունը եւ ընդգծել զոհերի հիշատակման կարեւորությունը:

Ֆիլմի ցուցադրումից հետո Արցախի ներկայացուցիչը եւ միջոցառմանը ներկա ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, լրագրող Հայկարամ Նահապետյանը պատասխանել են ներկաների հարցերին: Միջոցառման մասնակիցներին իր խոսքն է ուղղել նաեւ սբ. Մարիամ եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանը, դեսպանության անձնակազմը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ