News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի գազային պարտքը Ռուսաստանին օրինական է ձեւավորվել եւ չի կարող բողոքարկվել։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետական պատգամավոր, գազամատակարարման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

2011թ. հունվարի 1-ից գազի առաքիչը («Գազպրոմ» ԲԲԸ-ն ի դեմք «Գազպրոմ էսքպորտ» ՍՊԸ-ի) լիազորված էր գնային փոփոխություն առաջարկելու, իսկ գնորդի հետ համաձայնության բացակայանության դեքում կարող էր միակողմանի դադարեցնել առաքումները։

Եթե 2010թ. ապրիլի 1-ից Հայաստանին վաճառվող գազն արժեր 180 դոլար հազար խմ-ի դիմաց, 2011-ին՝ 210, 2012-ին՝ 240, իսկ 2014թ. մարտի 31-ից՝ 270 դոլար։ Ձեւավորված պարտքը կազմում է 305 մլն դոլար։ «Պարտքը օրինական է եւ իրավական հիմնավորում ունի»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ