News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ուղեւորատար ինքնաթիռի երկրորդ օդաչուի մտերիմները հայտնել են, թե նա կարող էր տառապել դեպրեսիայից։ Այդ մասին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung-ը։

«Նա լավ երիտասարդ էր, ապրում էր լավ ընտանիքում։ Ըստ ամենայնի, դեպրեսիա է ունեցել»,- ասել է Անդրեաս Լուբիցի դասընկերուհու մայրը։

Ավելի վաղ Մարսելի դատախազը, որը գլխավորում է աղետի հետաքննությունը, հայտարարել էր, որ կործանված օդանավի «սեւ արկղերի» տվյալների համաձայն, օդանավի կործանման մեղավորը հենց երկրորդ օդաչուն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ