News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 անձի մահվան ելքով ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Արթիկից Գյումրի ճանապարհվելիս, 108-րդ կմ ճանապարհահատվածում խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները։

Մասնավորապես՝ ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցին՝ Ռ.Մկրտչյանի վարած թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենային, ստեղծել է վթարային իրավիճակ եւ, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, մուտք է գործել խաչմերուկ, ապա բախվելով ուղեւորատար մեքենային՝ վթարի ենթարկվել:

Վթարի հետեւանքով ուղեւորատար մեքենան հրդեհվել է, որի արդյունքում 7 հոգի մահացել է, եւս 8 հոգի՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մեկ տասնյակից ավելի փորձաքննություններ, այդ թվում՝ դատաավտոտեխնիկական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատապայթյունատեխնիկական եւ դատաավտոտեխնիկական համալիր, դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություններ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ