News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ մարտի 19-ին ծանր վիրավորված եւ այսօր՝ մարտի 26-ին, մահացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սամվել Հակոբյանը քիկբոքսինգի չեմպիոն էր: Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ Սամվելը բազմաթիվ մրցանակներ, մեդալներ ուներ:

«Ինքն էն երեխան էր, որ սիրված էր բոլորի կողմից: Մարզիկ էր, շատ ընտիր երեխա, հարգված: Մեր հարեւան գյուղերում անգամ սգում են նրա մահը: Բոլորը նրան ճանաչում էին, բոլորը սուգի մեջ են: Նա հայրենասեր տղա էր ու հայրենասեր ձեւով էլ ընկավ:  Մի պահ եկել էր հոսպիտալում բուժվելու, առողջական խնդիրներ ուներ, դեռ չբուժված՝ էլի ուզում էր գնալ ծառայության, ասում էր՝ գնամ, ընկերներիս հասնեմ»,- ասաց հարեւաններից Ալբերտ Հովհաննիսյանը՝ նշելով, որ գյուղում մի դեպք պատահելիս Սամվելն առաջիններից էր, որ օգնության էր հասնում:

Սամվելը տան ավագ որդին էր, մեկ քույր ու եղբայր ունի: Եղբայրը նրա հետ էր ծառայում: Հարեւանները պատմեցին, որ Սամվելը հիվանդ մայր ունի, ընտանիքը հողագործությամբ է զբաղվում: Մինչեւ բանակ զորակոչվելը՝ Սամվելն աշխատել է ու օգնել ընտանիքին:

«17-18 տարեկան տղա էր, աշխատում էր, որ բերեր, ծնողներին պահեր: Մայրն էլ հիվանդ կին է,  հազիվ է հասցնում, հիվանդ տատիկ ունի, էդ երկու երեխու վրա էր ընտանիքի հույսը»,- ասաց Ալբերտ Հովհաննիսյանը՝ հպարտությամբ հիշելով ծառայության ընթացքում Սամվելի գրած բանաստեղծությունը՝ ուղղված մորը. «Գրել էր՝ մամ ջան, չլացես, արտասուք չթափես,ես իմ հայրենիքի համար եմ ծառայում»:

Սամվելը մի քանի ամսից պետք է զորացրվեր, նա նպատակ ուներ իր ընտրած սպորտաձեւում ավելի հմտանալ:

Նշենք, որ Սամվել Հակոբյանը վիրավորվել էր գլխի շրջանում։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր եւ այս յոթ օրերի ընթացքում որեւէ փոփոխություն վիճակի մեջ չէր եղել. զինծառայողն անգիտակից վիճակում էր։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ