Ուկրաինական Չեռնիգովում «Հայաստան. հավերժ սրտերում» խորագրով մշակութային միջոցառում է անցկացվել, որը նախաձեռնել էին «Չեռնիգովի մարզի հայ համայնք» կազմակերպությունն ու Կորոլենկոյի անվան մարզային գիտական գրադարանը: Այս մասին տեղեկացրել է Չեռնիգովի մարզական պետական վարչակազմի մշակույթի, տուրիզմի, ազգությունների եւ կրոնների բաժինը:
Գրադարանի նպատակն էր հանրությանը ծանոթացնել հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, գործընկերային կապեր հաստատել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ըստ Analitikaua.net-ի, միջոցառմանը գեղարվեստական երանգ են հաղորդել հայերենով եւ ուկրաիներենով ընթերցված բանաստեղծությունները, հայկական ազգային պարն ու ազգային դուդուկի կատարումները:
Գրադարանային ֆորդին հայ ժողովրդի պատմության եւ լեզվագիտության մասին գրքեր են նվիրել: