News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 27-ին, հրապարակել է «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը:

 Օմբուդսմենի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները 2014 թվականի ընթացքում 37 այց են կատարել մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ: Արտահերթ զեկույցում ներկայացվում են այս այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են կատարվում համապատասխան գերատեսչությունների հետ:

«Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ