Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը 1,5 տարի բուժվել է հոգեբույժի մոտ: Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ այդմ, Լյուբիցը հոգեկան խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում ուսանելու ժամանակ: Լիցենզիայում նա բնութագրվում է որպես մարդ, որը պարբերաբար բժշկական հետազոտության կարիք ունի, հաղորդում է Gazeta-ն:
Աղբյուրները նշում են, որ Լյուբիցն անգամ մի քանի անգամ ընդհատել է ուսումը՝ բուժման նպատակով: