News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Հարություն Գրիգորյանի ընտանիքի շահերը ներկայացնող  Լիպարիտ Սիմոնյանը համաձայն չէ փորձաքննության եզրակացությանը, որի  համաձայն՝ սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանը դեպքի պահին գտնվել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:

«Ես ԶԼՄ-ներից եմ տեղեկացել դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության եւ Արման Կատունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշման մասին: Ինքս բողոքարկել եմ եւ քննիչի, եւ փորձագետի գործողությունները, քանի որ համաձայն չեմ ոչ եզրակացության, ոչ էլ կալանքը փոխելու որոշմանը: Միայն մի բան կասեմ. փորձագետը ասել է, որ հոգեբանական աֆեկտի տակ է գտնվել Արման Կատունյանը, բայց եթե մարդը ապօրինի զենքով գնում է հանդիպման, ուրեմն նրա մտքում եղել է կրակելը: Հետեւաբար, ի՞նչ աֆեկտի վիճակում գտնվելու մասին է խոսքը»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ փորձագետի եզրակացությունը սուբյեկտիվ է:

Նշենք, որ ստացված եզրակացության հիման վրա ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման  Կատունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով եւ 235-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ մինչ այդ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ