News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նրանց հետ, ովքեր որոշել են ապրիլի 24-ը քաղաքական շոուի վերածել, ՀՅԴ-ն ընդհանուր ոչինչ չունի եւ չի էլ կարող ունենալ։ Այս մասին մարտի 27-ին կայացած  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորը նշել է, որ իր ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է այդ օրվա հետ որեւէ քաղաքական պայքար կապել։

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ նույնիսկ 100 տարի անց հայերը խնդիր ունեն, որից չեն հրաժարվում։ Եվ եթե մեր հայրենակիցներից ինչ-որ մեկը դեռ չի հասկացել, որ դա սրբության սրբոց է, առանցք, որը միավորում է մեզ բոլորիս, որ դա շահարկել չի կարելի, ապա նմանների հետ մենք ոչ հանրահավաքի կգնանք, ոչ էլ սեղանի շուրջ կնստենք»,- հայտարարել է Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ ակցիաները կազմակերպվելու են միջազգային հանրության աչքի առաջ։ Հայաստանը ռիսկի է դիմում աշխարհի առաջ խայտառակել իրեն, եթե այդ օրը քաղաքական ցույց տեղի ունենա։ «Դա մեր բոլոր թշնամիներին մատուցած ամենալավ նվերը կլինի։ Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին հեռու մնալ այդ գաղափարից։ Ես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքը եւ պայքարի իրավունքը։ Բայց ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի»,- հայտարարել է Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարում է Հայաստանում մինչեւ ապրիլի 24-ը իշխանափոխության հասնելու անհրաժեշտության մասին։ Օրվա ընտրությունը հայ հասարակության  մեջ միանշանակ չի ընկալվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
Ամենաշատ