News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումները միայն Դաշնակցությանը չեն պետք: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին՝ պատրա՞ստ է ՀՅԴ-ն համագործակցել իշխանությունների հետ, եթե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկներն ընդունվեն, Ռուստամյանը պատասխանել է. «Արդեն որերորդ անգամ Դաշնակցությանը հարցնում են, դուրս չի՞ գա ՀՅԴ-ն կոալիցիայից, եթե նա այնտեղ է, եւ չի՞ մտնի կոալիցիա, եթե նա այնտեղ չէ: Շատերի համար ավելի կարեւոր է հարցը հնչեցնելը, քան դրա պատասխանը լսելը: Դրա համար այդպիսի հարցեր նորից ու նորից տալիս են»:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն կմտնի ցանկացած կոալիցիա, եթե դա իր քաղաքական ծրագրերի իրականացման ճանապարհ կբացի: «Ցանկացած կոալիցիա մենք մտել ենք նույն պայմաններով եւ դուրս ենք եկել այն ժամանակ, երբ մեր գաղափարներն անտեսվել են»,-հայտարարել է Ռուստամյանը:

Նշենք, որ ՀՅԴ-ն կողմ է հանդես գալիս աստիճանաբար խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ