News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե իր նպատակը չէ ապացուցել, որ ինքը հայ է եւ որպես հայ իրականում իրեն ավելի շատ օսմանցի է զգում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, Բելգիայում մի միջոցառման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը նշել է, թե հայերն իրեն դավաճան են համարում եւ պնդել, թե իր նպատակը չէ ապացուցել, որ ինքը հայ է։

«Որպես հայ իրականում ես ավելի շատ օսմանցի եմ ինձ զգում։ Օսմանյան կայսրության եւ ավելի վաղ՝ բյուզանդական ժամանակաշրջանից այս հողերում ենք ապրում եւ ստեղծել ենք մեր մշակույթը։ Իմ կարծիքով արժեքավորը սա է»,-ասել է Էթյեն Մահչուփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ