News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արաբական միացյալ էմիրություններում ծանոթությունների նոր հավելված ստեղծած՝ հայ ուսանողներ Ռաֆայել Հարությունյանն ու Աշոտ Մնացականյանը մտադիր են 5-6 ամսից հավելվածը տարածել նաեւ Մոսկվայում եւ Նյու Յորքում:

NEWS.am-ի հետ զրույցում Աբու Դաբիի Մազդար համալսարանում սովորող հայ երիտասարդները պատմեցին, թե ինչով է այս հավելվածն առանձնանում մյուսներից:

«Մի երեկո նստած էինք, մտածում էինք, թե ինչ հետաքրքիր բան կարելի է անել: Մյուս հավելվածների դեպքում եւ մենք, եւ մեր ընկերները շատ ժամանակ էինք ծախսում, իսկ մենք որոշեցինք ստեղծել այնպիսի հավելված, որով ժամանակ կշահենք: Այս հավելվածը սահմանափակում է ժամանակը, ինչն ավելի խաղային է դարձնում եւ հետաքրքրություն մտցնում խոսակցության մեջ: Իրական կյանքում ինչպե՞ս է. երբ մենք մարդկանց հետ հանդիպում ենք, ամիսներով կամ օրերով չենք խոսում անընդհատ, 2-3 ժամ խոսում ենք, հետո մեզ համար եզրակացություններ անում: Նմանատիպ գաղափար էլ ընկած է այս հավելվածի հիմքում»,- ասաց Ռաֆայել Հարությունյանը:

Բջջային նոր հավելվածը կոչվում է Jeltee, որը վերցված է jaldee բառից, ինչը հնդկերեն նշանակում է՝ շտապիր: Հավելվածին միանալուց հետո օգտատերը տեսնում է, թե իր շրջապատող մարդկանցից էլ ով է միացել ծրագրին եւ կարող է հավանել կամ չհավանել տվյալ անձի նկարը: Երկու անձի՝ միմյանց հավանելու դեպքում նրանց տրվում է 24 ժամ շփման համար: Ժամանակի լրանալուն պես՝ օգտատերերը որոշում են հանդիպել, թե ոչ: Բացասական պատասխանի դեպքում այդ անձանց կոնտակտային տվյալները կորում են միմյանց էջերից:

«Օգտատերերը հնարավորություն ունեն մեր հավելվածի շնորհիվ նաեւ ընտրել հանդիպման վայրը: Մենք այդ բազան էլ ենք տրամադրում»,- նշեց Աշոտ Մնացականյանը:

Հավելվածն անվճար է օգտատերերի համար. Ռաֆայելի եւ Աշոտի առաջնային եւ հիմնական նպատակն է այն տարածել ամբողջ աշխարհով մեկ: Ընդամենը 1,5 ամիս IOS պլատֆորմով գործող բջջային հավելվածը միայն ԱՄԷ-ում ունի 8 հազարից ավելի օգտատեր:

«Մարդկանց կարծիքները, մեկնաբանությունները դրական են: Նրանց հիմնական ցանկությունն է, որ շփման ժամանակի ժամկետը երկարացվի: Մենք դա պատրաստվում ենք անել հետեւյալ կերպ՝ հանդիպման գնալու համաձայնություն տալուց հետո զույգը կարող է շփվել եւս 7 օր»,- ասաց Ռաֆայելը:

Հայ երիտասարդները ծրագրի վրա պատրաստվում են աշխատել եւս 2 տարի: Նրանք ցանկանում են այն տարածել նաեւ ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ