News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինական կարող է զրկվել Եգիպտոսում նավթագազային հանքավայրերը շահագործելու իրավունքից, որից 2012թ. սկսած օգտվում է «Նավթոգազ Ուկրաինիի» Ազգային բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Զակորդոննավթոգազը»։ Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ընկերությունից տեղեկացնում են, որ 2015թ. սկզբից Պետական ֆինանսական տեսչությունը չի համաձայնեցրել «Նավթոգազի» մի շարք վճարումները «Զակորդոննովթոգազի» կանոնադրական հիմնադրամի համալրման հետ, ինչի արդյունքում ընկերությունը 109 հազար դոլարի չափով հարկային պարտավորություններ է կուտակել, ինչն առաջ է բերել եգիպտական կողմի անհանգստությունը։ «Այդ պայմանները չկատարելու դեպքում Ուկրաինան կարող է կորցնել այդ հանքավայրերը շահագործելու իրավունքը»,- ասված է «Նավթոգազի» հայտարարության  մեջ։

Արտոնագրի հետկանչի դեպքում «Նավթոգազ Ուկրաինին» կկորցնի 1 մլն դոլարի չափով կատարած ներդրումները, գրում է gazeta.ru-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ