News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող, հայտնի մարզիչ Վալերի Կարպինն արդեն Երեւանում է, որտեղ նա կմասնակցի Խորեն Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված ֆուտբոլային հանդիպմանը։ Խաղից սպասվող ակնկալիքների մասին նա պատմել է NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին։

Կարպինի խոսքով՝ ինքը պատահաբար է հայտնվել Մոսկվայում, երբ Чемпионат.com կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ավագյանը նրան հրավիրել է մասնակցել խաղին։

«Ես լավ տրամադրություն ունեմ եւ շատ ուրախ եմ, որ ժամանել եմ հանդիպմանը։ Սա հին ընկերներով հավաքվելու լավ հնարավորություն է։ Աշխարհի հավաքականն ավելի երիտասարդ է, քան ԽՍՀՄ հավաքականը։ Սակայն նման խաղերում գլխավորը խաղատախտակի հաշիվը չէ»,- նշել է Կարպինը։

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայն խանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Նախկին մարզիչն ու ֆուտբոլիստը նշել է, որ նա մի քանի անգամ եղել է Հայաստանում դեռեւս ԽՍՀՄ տարիներին։ «Այն ժամանակ մենք հաղթանակ տարանք «Արարատի» նկատմամբ։ Ես նաեւ մի քանի անգամ եղել եմ Ծաղկաձորում»,- պատմել է Կարպինը։

Նա նշել է, որ «Սպարտակում» իր աշխատելու տարիներին թիմում խաղում էին Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը, եւ ինքը հիմա հետեւում է նրանց խաղին։

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը կայանալու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում: Մրցելու են ԽՍՀՄ-ի եւ աշխարհի հավաքականները:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ