News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ի առաջին կեսին ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի հանդեպ 5 օրյա աճից հետո անկում է գրանցել։

Համաձայն Մոսկովյան բորսայի տվյալների՝ դոլարի փոխարժեքը տեղական ժամանակով ժամը 14։10-ի սահմաններում կազմել է 57.60 ռուբլի, եվրոյի փոխարժեքը նվազել է՝ կազմելով 62.31 ռուբլի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդ որում, նավթի գինը Եմենում մարտական գործողությունների հետեւանքով գրանցած աճից հետո դեռեւս չի կարողանում ամրապնդվել 60 դոլարի վրա։ Ավելին, մարտի 27-ին, «սեւ ոսկու»  գինը մի փոքր նվազել է, ինչը բարենպաստ հող է ստեղծում դոլար գնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ