News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քրեական հեղինակություն Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է:Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները:

Ըստ տեղեկությունների՝ քրեական գործը կարճելու համար հիմք է հանդիսացել այն, որ այսպես ասած առեւանգված անձը դատարանում հայտարարել է, թե իրեն չեն առեւանգել, եղել են անբավարար ապացույցներ: Թեւոսիկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Թեւոսիկն այժմ գտնվում է Մոսկվայում:

Նշենք, որ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրացել էր դեկտեմբերի 27-ին, նրա խափանման միջոցը փոխվել էր, քանի որ լրացել է նախնական կալանքի առավելագույն ժամկետ մեկ տարին: Նա մեղադրվում է անձի առեւանգում կազմակերպելու մեջ: Թեւոսիկը տեւական ժամանակ գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», վերջին շրջանում էր տեղափոխվել ՔԿՀ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ