News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանը չի հավատում «խելագար օդաչուի» վարկածին, որը, ըստ շրջանառվող լուրերի, А 320 ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել:

«Ես չեմ հավատում վարկածին, որ օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուն է: Կարծում եմ՝ պատճառներն ավելի շուտ պետք է փնտրել օդանավի թերություններում: Չէ՞ որ սա առաջին դեպքը չէ, եւ նման խնդիրները Սոչիում ինքնաթիռի կործանման պատճառ դարձան»,- նշեց Դմիտրի Աթբաշյանը՝ հավելելով, որ խոսքը չլուծվող խնդիրների մասին է՝ կապված աէրոդինամիկ բնութագրերի եւ ավտոմատացված կառավարման հետ:

Համեմատության համար նա նշեց հին, բայց ավելի հուսալի «Տու»-երի առավելությունը՝ ի տարբերություն ժամանակակից, բայց մշակման առումով դրանց զիջող А 320-երի:

Նշենք, որ խելագար երկրորդ օդաչուի մասին վարկածն ավիաընկերությանն եւ արտադրող ընկերությանն ազատում է տեխնիկական թերությունների հետաքննության անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում, ընկերությունները ստիպված կլինեին հսկայական միջոցներ ծախսել՝ աղետի պատճառները պարզելու համար:

Գերմանական Germanwings-ի Airbus A320 ուղեւորատար ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին, ֆրանսիական Ալպերի դժվար հասանելի շրջանում: Օդանավում 150 մարդ է եղել:

Հետաքննության տվյալների համաձայն, ինքնաթիռը կարող էր կանխամտածված կործանման տանել երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ