News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նիգերիայի կառավարական զորքերը հայտարարել են Գուոզա քաղաքը գրավելու մասին, որը «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հենակետն էր:

Զինվորականների տվյալներով, գործողության ընթացքում զինյալները մեծ կորուստներ են կրել: Ենթադրվում է, որ զինյալները հենց այս քաղաքում կարող էին պահել ավելի քան 200 աշակերտուհիներին, որոնց առեւանգել էին անցյալ տարվա ապրիլին:

Ավելի վաղ «Բոկո Հարամ»-ը հյուսիս-արեւելյան Բոռնո նահանգում գտնվող Գուոզա քաղաքը հայտարարել էին իրենց ստեղծած «իսմալական խալիֆայության» կենտրոն: Մարտի սկզբին զինվորականները հաղորդել էին, որ «Բոկո Հարամ»-ի վերահսկողության տակ Նիգերիայի ընդամենը երեք քաղաք է մնացել, այդ թվում՝ Գուոզան:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Բոկո Հարամ»-ը, իր կարծիքով, մինչեւ մարտի կկորցնի իր բոլոր տարածքները: Նիգերիայի հյուսիս-արեւելքում հակամարտությունը 2012 թվականից 15.500 մարդու կյանք է խլել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Ամենաշատ