News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայում գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչները զանգվածային բողոքի ակցիա են  կազմակերպել՝ մի քանի վայրում փակելով ազգային մայրուղիները։ Այս մասին հայտնել են գյուղատնտեսական ոլորտի աշխատակիցների միության նախագահ Ալեքսանդր Սլուսարը։

«Մենք գյուղատնտեսներին կոչ ենք արել խաղաղ բողոքի ակցիա կազմակերպել։ Այսուհանդերձ այն զանգվածային բնույթ ստացավ»,- հայտարարել է Սլուսարը։

Նրա խոսքով բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ եւ 2 հազարից ավելի միավոր տխնիկա։

Ինչպես գրում է Newsmaker-ը, գյուղատնտեսները պահանջում են չբարձրացնել ԱԱՀ-ն, որը պլանավորվում է 8 տոկոսից դարձնել 20 տոկոս։ Ցուցարարները  նաեւ պահանջում են սուբսիդավորման հիմնադրամները 610 մլն լեյից դարձնել 2 մլրդ լեյ եւ լուծել փոխարժեքով վերցրած վարկերի խնդիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ