News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Գալուստ Սահակյանը, շնորհավորելով լեգենդար ֆուտբոլիստին, մաղթել է նրան երկարակեցություն, առողջություն, նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ մարզական կյանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ