News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզում մարտի 30-31-ին կկայանա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստը, որին կմասնակցի նաեւ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվելու է տարբեր երկրների դատավորների թեկնածուների եռյակները: Այս հանձնաժողովը պետք է երաշխավորի այդ թեկնածուներից մեկնումեկին, որպեսզի ԵԽԽՎ-ում տեղի ունենա քվեարկություն:

Արփինե Հովհաննիսյանը ընդգրկվել էր այդ 20 հոգանոց հանձնաժողովում ԵԺԿ քվոտայով՝ ԵԽԽՎ պատվիրակությունից:

Ի դեպ, NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին նաեւ, որ Հայաստանը ներկայացրել է ՄԻԵԴ  թեկնածուների 2-րդ մրցույթում հաղթած 3 անձանց Եվրոպայի խորհրդի խորհրդապահական խմբին: Այդ խմբի եզրակացությունից հետո միայն  ցուցակը կուղարկվի ՄԻԵԴ դատավորների հանձնաժողով, որտեղ հավանաբար դա քննության կառնեն հունիսին:

Նշենք, որ կայացած մրցույթում պաշտոնապես հաղթող էին ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը եւ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ