News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

1915 թվականի Հայոց ցեղասպանության սարսափներից առաջ գլխավոր փորձը 1913 թվականին թրակիական բուլղարների ցեղասպանությունն էր: Այս մասին բուլղարական «Դումա» պարբերականում հրապարակված «Ամոթ է» վերնագրով հոդվածում գրել է Թոդոր Կորուեւը:

«Բազմիցս ավելի մեծ է վիրավորանքն այն նվաստացուցիչ իրադրությունից, որում իրենց դնում են ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները: Նման պահվածքը բիծ է դնում ամբողջ ժողովրդի վրա: Ոչ միայն ամոթ, այլեւ հանցավոր է, որ Բուլղարիան չկա այն 25 երկրների ցանկում, որոնք պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Երկիր, որը եղբոր պես է ընդունել անօթեւան տարաբախտներին. այն ժողովրդի ներկայացուցիչներին, որոնց ներբողել է հանճարեղ բանաստեղծ Պեյո Յավորովը. «Միշտ քաջարի նահատակ-ժողովուրդ», «որի գլխին հավերժ սուր կախեց մոլեգնած բռնակալը…»: Այս հրաշալի բանաստեղծությունը կրկին կհնչի ապրիլի 24-ին, երբ բուլղարահայերը մոմերով եւ ջահերով կհավաքվեն Հայկական տան առջեւ՝ ոգեկոչման եւ կաղոթեն 1.5 մլն հայերի հոգիների հանգստության համար, որոնք սպանվեցին երիտթուրքերի կառավարության կողմից:

Իսկ Բուլղարիայի էթնիկ թուրքերի կուսակցության տպագիր օրգանը Հայոց ցեղասպանությունը հնարք է անվանում, որի պատճառով տհաճ աղմուկ է բարձրանում:

Մանկության տարիներին Մոմչիլգրադում (փոքրիկ քաղաք Բուլղարիայի հարավում - խմբ.) ես դամբարան տեսա, որի պատին Բալկանյան պատերազմի (1912-13թ.թ. - խմբ.) 14 ապստամբների անուններ էին: Իվան, Կունո, Նաչո, Աթանաս անունների կողքին գրված էին նաեւ Հակոբ, Արմենակ, Պողոս… Նրանք գնացել են նահատակվելու՝ ձե՛զ համար, ի՛նձ համար:

Ու եւս մեկ բան չի կարելի մոռանալ. հայերի դեմ բարբարոսությունից առաջ գլխավոր փորձը 1913 թվականն էր՝ թրակիական բուլղարների ցեղասպանությունը: Վիրավորական է, որ այն նույնպես մինչեւ հիմա չի ճանաչվել Բուլղարիայի խորհրդարանի կողմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ