Ոստիկանության Գավառի բաժնում մարտի 19-ին տեղեկություններ էին ստացվել, որ հանցավոր անցյալ ունեցող, 60-ամյա «Բուլդիկի Յուրո» մականվամբ Մանուկ Խզմալյանը պահում եւ իրացնում է թմրանյութ։
Մարտի 20-ին Խզմալյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 200 գրամ դեղնականաչավուն զանված, 20 գրամ կանեփի սերմեր, կանեփանման բույսի ցողուններ, սրվակներ, երեք նռնակ՝ պայթուցիչներ։
Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։
Մանուկ Խզմալյանը կալանավորված է, քննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։