Մարտի 26-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները խուզարկություն են կատարել 36-ամյա Վրեժ Ա.-ի տանը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ներկայացրել է «Սայգա» տիպի 7,62 մմ տ/չ ակոսավոր ինքնաձիգ, նշված ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 7,62 մմ տ/չ 30 եւ 29 փամփուշտով, «Սայգա-410Կ» տիպի 7,62 մմ տ/չ հարթափող ինքնաձիգ եւ նշված ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 7,62 մմ տ/չ որսորդական 9 փամփուշտով:
Կատարվում է քննություն: