News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը կարող է մինչեւ 50 հազար եվրո վճարել Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավի զոհված ուղեւորների հարազատներին, որպես անհապաղ ֆինանսական օգնություն:

«Lufthansa-ն առաջարկել է մինչեւ 50 հազար եվրո հատկացնել», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A-320 օդանավը կործանվել է մարտի 24-ին, ֆրանսիական Ալպերում: Օդանավում եղել է 150 մարդ, որոնք բոլորը մահացել են:

Նրանցից  69-ը Գերմանիայի քաղաքացի էին, 45-ը՝ Իսպանիայի, կայնի նաեւ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Արգենտինայի, Իրանի, վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Ղազախստանի, Իսրայելի, Դանիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի քաղաքացիներ:

Նախնական տվյալներով, աղետի պատճառն այն է, որ երբ անձնակազմի հրամանատարը մի քանի րոպեով դուրս է եկել օդաչուների խցից, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը փակվել է ներսում եւ դիտավորյալ իջեցրել օդանավը: Քննությունը պարզել է, որ վերջինս հոգեկան խնդիրներ է ունեցել, որոնք թաքցրել է ավիաընկերությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ