News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին մեկնարկել է «Ռազմական լրագրության հիմունքների ուսուցում եւ լրագրողների մասնագիտական ունակությունների բարձրացում» խորագրով ծրագիրը։ Այն համատեղ իրականացնում են «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ծրագրում ընդգրկված են շուրջ 10 երիտասարդ լրագրողներ, ովքեր առաջիկա ամիսների ընթացքում կանցնեն հեռուստատեսության, ցանցային լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական դասընթացներ։

Նախաձեռնության հեղինակ, «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի լրագրող Արթուր Գրիգորյանը նշում է, որ վաղուց հասունացել է ժամանակը, որպեսզի որոշակի ստանդարտներ սահմանվեն այնպիսի զգայուն հարցում, ինչպիսին բանակն ու բանակային թեմաներն են։ Խոսքը ճշմարտացի, խիստ, արդարացի լրագրողական ստանդարտների մասին է։ «Մեզ մոտ սոցիալական մեդիայում բավականին մեծ ծավալ են զբաղեցնում բոլոր տեսակի, հաճախ իրականությանը չաղերսվող կարծիքները, եւ ի վերջո քանակը ինչ-որ փուլում սկսում է վերածվել որակի՝ թելադրելով իրենը։ Այս պարագայում պետք է լինեն ստանդարտներ, որոնք կունենան դոմինանտ դեր։ Մենք փորձում ենք տարբեր հարթակների լրագրողների հետ դասընթացների միջոցով բարձրացնել նրանց հմտությունները։ Ցանկանում ենք, որպեսզի նրանք լինեն ամենապատրաստվածը բանակային թեմաների լուսաբանման գործում։ Կարեւոր է, որ այս հարցում լրագրողները վեր կանգնեն կորպորատիվ շահերից եւ լինեն մեկ ուրիշ սանդղակի` ռազմական լրագրող, ամեն ինչով միմյանց օգնեն, կիսվեն տեղեկություններով, իրենց հասու դարձած լուրերով»,- նշել է Արթուր Գրիգորյանը։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել, որ լրագրողների համար պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված առանձին դասընթացներն ունենում են շարունակականություն, խորություն եւ բովանդակություն։ Նա լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է զինված ուժերի կառուցվածքը, որոշակի դրվագներ Արցախյան պատերազմից։

7 պարապմունքից հետո լրագրողները կայցելեն Արցախ, կլինեն առաջնագծում եւ տեսական ձեռքբերումները կվերածվեն լրատվական կոնկրետ արտադրանքի։ Հանդիպումներ կլինեն ՀՀ զինված ուժերի եւ Լեռնային Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ