News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սոմալիի կառավարական ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող հյուրանոցի շենքը: Այն գրավել էին «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալները:

Մարտի 27-ին զինյալները ներխուժել էին Մոգադիշոյի հյուրանոց, որը մեծ ճանաչում ունի կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում: Հարձակումից առաջ հյուրանոցի շենքի առջեւ պայթյուն էր որոտացել, ինչի արդյունքում մեկ մարդ էր զոհվել: Կառավարական զորքերի եւ զինյալների միջեւ փոխհրաձգությունն ավելի քան 12 ժամ է տեւել:

AP գործակալությանը կապիտան Մուհամմեդ Հուսեյնը տեղեկացրել է, որ փոխհրաձգությունը դադարեցվել է, եւ անվտանգության ծառայության գործակալները շենք են մտել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վերջին տվյալներով, զինյալների հարձակման հետեւանքով 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ Շվեյցարիայում Սոմալիի դեսպանը: Առնվազն 20 հոգի վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ