News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի կողմից նախագահ Էրդողանին ուղղված քննադատության հետ կապված իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության գլխավոր խորհրդական Հուսեյն Չելիքը եւս քննադատել է Էրդողանին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ AKP-ի գլխավոր խորհրդական Հուսեյն Չելիքը մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է նաեւ փոխվարչապետ-Անկարայի քաղաքապետ փոխադարձ վիրավորանքներին, որի պատճառը եղել էր փոխվարչապետ Բյուլենթ Առընչի կողմից նախագահ Էրդողանին քննադատելը։

Հուսեյն Չելիքը նշել է, թե Բյուլենթ Առընչն իրենց ավագ եղբայրն է եւ խոսքի վարպետ է հանդիսանում, ուստի ինքը չէ, որ պետք է ուղղություն ցույց տա Բյուլենթ Առընչին։ «Եթե ես լինեի պարոն Առընչի տեղը, կասեի, որ նախագահն իր քննադատությունները, անհանգստությունները ոչ թե մամուլի ու հասարակության հետ, այլ վարչապետի հետ պետք է կիսեր։ 

Սուրբ տիտղոսը, այսինքն, առանց սխալներ ու առանց մեղքեր տիտղոսը կրում են միայն մարգարեները։ Պարոն Էրդողանը  եւ մյուսները «սուրբ» տիտղոսը չեն կրում»,-ասել է Հուսեյն Չելիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ