News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են հորդառատ տեղումներ, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 5-7 աստիճանով։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր միջերկրական ծովի շրջաններից մեզ մոտենում է ցիկլոնային դաշտ, երեկոյան ժամերին տեղումներն արդեն կսկսեն կմոտենան: Վաղը կարճատև տեղումներ են սպասվում։ Հանրապետությունում 30-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ Տավուշում, Լոռիում, Սյունիքում 12-15 աստիճանով ջերմաստիճանի անկում կլինի: Ջերմաստիճանի անկումիվ հետո այստեղ ջերմաստիճանը ցերեկային ժամերին 0-5 աստիճանի սահմաններում կլինի: Տեղումներև կշարունակվեն նաեւ ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին»,-ասաց Գագիկ Սուրենյանը նշելով, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալի խոսքով՝ ապրիլ-հունիս ամիսներին հանարապետությունում օդի ջերմաստտիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը այդ երեք ամիսներին սպասում ենք նորմայից ավելի:

«Ակնկալում ենք տեղումնառատ ապրիլ, մայիս ու հունիս, որը միայն դրակաան ազդեցւթյուն կունենա»,-նշեց նա:

Գագիկ Սուրենայնաի խոսքով՝ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում։

«Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չենք սպասում, գիշերային ժամերին մենք 4 աստիճանից ցածր ջերմաստիճան չենք սպասում: Արարատյան դաշտի ողջ տարածշում ցրտահարության ռիսկեր չունենք, բայց ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրլի 20-ը»,-ասաց նա:

Օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալի խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացում կդիտվի միայն ապրիլի 12-13-ից հետո։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ