News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախկին վարչապետների ակումբի ստեղծումը նոր քաղաքական մոդելի ձեւավորում է, որը շատ ընդունված ձեւ է ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Պատմության մեջ նաեւ արձանագրվել են նախագահների, նախկին պատգամավորների հանդիպումներ, սա ընդունված  է, քանի որ այն փորձը, որը կուտակում են քաղաքական դերակատարները  պատկանում է ժողովրդին եւ դրա համար պետությունը պետք է ճանապարհներ տա, որպեսզի ավելի ռեալ ձեւակերպումներ լինեն, երկրի, տնտեսության զարգացման առումով»,-ասաց Գալուստ Սահակյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ նման փորձը շատ լավ կիրառում էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը կարողացավ բոլոր քաղաքական կուսակցությունների հետ լուրջ քննարկումներ կազմակերպել։

«Այդ հավաքների արդյունքում Անդրանիկ Մարգարյանը կարողացավ նաեւ տնտեսական աճ գրանցել եւ հետագայում երկրի զարգացում արձանագրել։ Քաղաքական դաշտը մեկն է , քաղաքական դերակատարները տարբեր, պարզապես անհրաժեշտ է վայր դնել իշխանատենչության մոլուցքը եւ կառուցողական քննարկումներ կազմակերպել»,-ասաց ԱԺ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ