News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոլանդիայի Վան Գոգի թանգարանը Թուրքիայից պահանջել է օրեր առաջ Թուրքիայում հայտնաբերված Վան Գոգի «Ձեռնափայտով տարեց մարդը» կտավը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թոքաթ նահանգի ոստիկանապետ Ֆիքրի Յալմանը նշել է, թե իրենք ենթադրաբար Վան Գոգին պատկանող կտավը հայտնաբերելուց հետո հանձնել են դատարանին եւ իրենց իրավասություններն այդ հարցով ավարտված են։ Նա շեշտել է, որ Վան Գոգի թանգարանից պահանջել են իրենց հանձնել կտավը, սակայն դա արդեն դատարանի որոշման արդյունքում կարող է լինել։

Նշենք, որ Թուրքիայի Թոքաթ նահանգի ոստիկանները հայտնաբերել էին ենթադրաբար Վան Գոգի «Ձեռնափայտով տարեց մարդը» կտավը՝ «Վինսենտ Վան Գոգ, Հաագա, 1882» գրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ