News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը հայտարարել է, որ ռուսական զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում:

«Ռուսաստանն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաքննությունն անցկացվի Հայաստանի տարածքում»,- ասել է Լեբեդեւը: Նա հիշեցրել է, որ Պերմյակովը «ռազմական հանցագործություն» է կատարել, որը պատժվում է ռուսական օրենքներով: Օլեգ Լեբեդեւը վստահ է, որ մեղավորն արժանի պատիժ կստանա:

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովին փոխանցել Հայաստանի իրավազորությանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պատգամավորը նշել էր, որ հանցագործությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ պատճառով արդարադատությունը պետք է իրականացվի նույն երկրում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովն առանց թույլտվության լքել էր ծառայությունն ու զենքով դուրս եկել քաղաք: Գյումրիի տներից մեկում նա գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի եւ դանակահարել 6 ամսական փոքրիկի, որը նույնպես ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ