News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ մարտի 19-ին ծանր վիրավորված եւ նախօրեին հոսպիտալում մահացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սամվել Հակոբյանի հուղարկավորությանը այսօր՝ մարտի 28-ին, մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հուղարկավորությունից առաջ զոհվածի ծնողներին է հանձնել Սամվել Հակոբյանին հետմահու շնորհված «Արիության համար» մեդալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արևաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը և տեղեկացրեց, որ Սամվելին հուղարկավորել են զինվորական կարգով։

Հուղարկավորությանը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը  և այլ բարձրաստիճան զինվորականներ, զոհվածի ծառայակից ընկերները և հարազատները:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), իսկ Սամվել Հակոբյանը ծանր վիրավորվելուց հետո ութ օր անց մահացել է հիվանդանոցում։ Պաշտպանության բանակի եւս 3 զինծառայողներ վիրավորվել են:

Տպել
Ամենաշատ