News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կործանված А320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի գործողությունները «ոչ կանխամտածված սպանություն» են որակել: Այս մասին հայտարարել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը:

Հետաքննության ձեռք բերած ապացույցները վկայում են, որ Լյուբիցը Germanwings ավիաընկերությունից թաքցրել է, որ առողջական խնդիրներ ունի: Մարսելի դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ օդաչուին կասկածում են ինքնաթիռը մտածված կերպով կործանման տանելու մեջ:

«Մենք գրեթե փոխել ենք որակումը: Ես մտածել եմ այդ մասին, բայց արդյունքում թողեցինք «ոչ կանխամտածված սպանություն» որակումը»,- Provence պարբերականին տված հարցազրույցում ասել է Ռոբենը:

Germanwings ավիաընկերության՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղեւորվող Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին, Ֆրանսիայի հարավ-արեւելյան Ալպ շրջանում: Աղետի հետեւանքով 150 մարդ է զոհվել: Հետաքննության տվյալներով, երկրորդ օդաչու Լյուբիցը, անհայտ պատճառներով, ինքնաթիռը դեպի ներքեւ է ուղղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ