News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի ընտրական հանձնաժողովի վրա: 6 մարդ է զոհվել:

Reuters-ի փոխանցմամբ, տեղական ոստիկանության ներկայացուցիչ Դանլադի Մարկուսն ասել է, որ զինյալները հարձակվել են երկրի հյուսիս-արեւելյան Գոմբե եւ Յոբե նահանգներում գտնվող ընտրական տեղամասերի վրա եւ կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

Հաղորդվում է նաեւ, որ իրենց «Նիգերիական կիբեր-բանակ» կոչող հաքերները կոտրել են Նիգերիայի Ազգային անկախ ընտրական հանձնաժողովի կայքը: Նրանք կայքում իրենց խմբի անվանումն ու «Անվտանգությունը երեւակայություն է» գրություն տեղադրել:

Հիշեցնենք, որ Նիգերիայում տեղական ժամանակով 13:30-ին ավելի քան 120 հազար ընտրատեղամասեր են բացվել: Նախագահի թեկնածուները 14-ն են:

Ավելի վաղ «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը խոստացել էր խափանել Նիգերիայի համընդհանուր ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ