News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ցանկությունը Խորհրդային միությունը կամ Երրորդ Հռոմը վերականգնելը չէ: Այս մասին առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց ամերիկացի վերլուծաբան Գորդոն Հանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին NEWS.am-ի հարցին:

Վերլուծաբանի խոսքով, իրական աշխարհագրական, քաղաքական եւ տնտեսական տրամաբանություն գոյություն ունի նախկին ԽՍՀՄ-ի սահմաններում տարածաշրջանային տնտեսական ասոցիացիա ձեւավորելու համար: «Դա աշխարհի այլ տարածաշրջանների պրակտիկան է: Յուրաքանչյուր երկիր դաշնակցային հարաբերությունների հաստատման սեփական պատճառներն ունի»,- նշեց Գորդոն Հանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձավ 2015 թվականի հունվարի 2-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ