News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր պետական կառույցներից միայն բանակն է ժողովրդի կողքին, և Ապրիլի 24-ին էլ է մեր կողքին լինելու: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, Գյումրիի թատերական հրապարակում  հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը:

«Ռեժիմն ամեն ինչ թալանել է, միայն մի հաստատություն է մնացել` մեր բանակը, որի հետ կարելի է հույս կապել: Միայն բանակն է, որ կարող է մեր ինքնիշխանությանն այսօր տեր կանգնել: Ապրիլի 24-ի կազմակերպվող խաղաղ ցույցը մեր միակ հնարավորությունն է այս իրավիճակից դուրս գալու, այդ օրն ենք որոշել ժողովրդին փողոց հրավիրել, որովհետև, անկախ մեզանից, Ապրիլի 24-ին մեր ժողովուրդը ներքուստ միավորվում է: Այդ օրը պետք է դառնա պետականության պահպանման օր»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նշենք, որ Գյումրիի թատերական հրապարակում այսօր` մարտի 28-ի, «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  Հրաչ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց...
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի...
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
Ամենաշատ