News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամերիկացի երկու ուսանող ինժեներ ձայնի միջոցով հրդեհը մարող սարք են ստեղծել: Ջորջ Մեյսոնի համալսարանի ուսանողները ապարատը ստեղծել են սեփական միջոցներով (600 դոլար): Ցածր հաճախականության ձայնային ալիքների ճնշումը «գրգռում է» օդը, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով առանձնացնել թթվածինը վառելիքից:

Ակուստիկ դաշտը մեծացնում է բոցի շուրջ օդի շարժման արագությունը, եւ որքան մեծ է այդ արագությունը, այնքան բարակ է բոցի սահմանային շերտը, եւ այնքան ավելի հեշտ է մարել հրդեհը:

Ուսանողները իրենց գաղափարը կյանքի են կոչել կոմպակտ սարքի տեսքով: Սովորական կրակմարիչներից նրան առանձնացնում է թունավոր քիմիկատների բացակայությունը: Բացի այդ, այս կրակմարիչը շինություններին չի հասցնում այն վնասը, որը կարող է հասցնել ջուրը, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Washington Post պարբերականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ