News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանից Ռուսաստան ընդամենը 985 աշխատանքային միգրանտ չի կարող մուտք գործել: Այս մասին մարտի 28-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Նրա խոսքով, այս տվյալները նիստի մասնակիցները ստացել են Հայաստանի միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանից եւ Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոյից:

Հայաստանի աշխատունակ բնակչության ամբողջ ծավալի համեմատ, ըստ պատգամավորի, այս թիվն այնքան էլ մեծ չէ, սակայն խնդիրը հարկավոր է լուծել ամբողջությամբ եւ ուշադիր դիտարել յուրաքանչյուր դեպքը:

«Հիմա, երբ սահմանի կառավարման եւ այն հատելու հարցերը կարգավորված են, երբ դրա համար «Ռոսգրանիցա» դաշնային գործակալություն է ստեղծվել, սահմանային ռեժիմը նախկինի պես խիստ թողնելու կարիք չկա: Դա վերաբերում է հատկապես ԱՊՀ երկրներին եւ, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամներին»,- հայտարարեց Սլուցկին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին, Հայաստանի եւ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների արդյունքում, ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայությունը համաձայնեց Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան կրկնակի մուտքի արգելքների վերանայման պարզեցման կարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ