News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսական ոչ կառավարական կազմակերպությունները Հայաստանում բավականաչափ ակտիվ չեն: Այս մասին մարտի 28-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Տատյանա Մոսկալկովան:

Նրա խոսքով, ռուսական կազմակերպություններն առայժմ Հայաստանում այնպիսի արդյունք չեն արձանագրում, որը նրանցից ակնկալում են:

«Չէ՞ որ երբ խոսում ենք համատեղ աշխատանքի խնդիրների մասին, դա վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլեւ տեղեկատվական գոյատեւմանը: Մեր դեմ մղվող քարոզչական պատերազմի պայմաններում պարտավոր ենք պաշտպանել այն արժեքները, որոնք մեզ միավորում են»,- հայտարարեց Մոսկալկովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ